Լևան Իզորիան մեկնում է Ֆրանսիա՝ հակաօդային համակարգի գնման նոր պայմանագիր կնքելու
Լևան Իզորիան մեկնում է Ֆրանսիա՝ հակաօդային համակարգի գնման նոր պայմանագիր կնքելու

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այսօր երեկոյան մեկնելու է Ֆրանսիա, որտեղ ֆրանսիական կողմի հետ կնքվելու է հակաօդային համակարգի գնման նոր պայմանագիր:

Ինչպես հայտարարել է Լևան Իզորիան պաշտպանության նախարարությունում գործունեության զեկույցի շնորհանդեսին, հակաօդային համակարգերը Վրաստանի պաշտպանության առաջնահերթ ուղղություններից է:

«Այսօր երեկոյան մեկնում եմ Ֆրանսիա, որպեսզը վաղը ֆրանսիական կողմի հետ կնքվի նոր պայմանագիր՝ հակաօդային համակարգի գնման հետ կապված: Այս գործընթացը շարունակվում է և սա առաջնահերթ ուղղություններից է»,- հայտարարել է Լևան Իզորիան:

 

Թողնել մեկնաբանություն