Լևան Իզորիան Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին
Լևան Իզորիան Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հզորացումը և զարգացման նշանակությունը տարբեր ոլորտներում:

Փաշինյանի հայտարարությամբ, գոյություն ունեցող բարեկամությունը և աշխատանքային միջավայրը նպաստում են համագործակցության հզորացմանը և այն դնում նոր հարթակի վրա:

Իր հերթին, Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը զրուցել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև կնքված 2019 թվականի համագործակցության ծրագրի նշանակության մասին:

Իզորիայի խոսքով, Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հզորացմամբ և պատրաստ է այս ուղղությամբ շարունակել արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովումը, ինչպես նաև կոնֆլիկտների խաղաղ ճանապարհով կարգավորման հարցերը:

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել փետրվարի 21-ին:

Թողնել մեկնաբանություն