Լևան Իզորիան հանդիպել է Տոիվո Կլաարին
Լևան Իզորիան հանդիպել է Տոիվո Կլաարին

Բաթումիում ընթացող «Վրաստանի եվրոպական ուղի» միջազգային կոնֆերանսի շրջանակներում, Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Լևան Իզորիան հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարին:

Պաշտպանության նախարարության տեղեկությամբ, զրույցի սկզբում Լևան Իզորիան եվրոպացի հյուրին շնորհակալություն է հայտնել Եվրամիության ակտիվ ջանքերի համար՝ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման գործում ունեցած ներդրման առիթով:

Նրանց տեղեկությամբ, հանդիպման ժամանակ կողմերը զրուցել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության և դրանում Վրաստանի ակտիվ ներգրավման մասին:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հայտարարությամբ, Վրաստանը, որպես Եվրոպայի անվտանգության ճարտարապետության անբաժան մաս, Եվրամիության առաքելություններին և գործողություններին մասնակցելով կարևոր ներդրում ունի գլոբալ անվտանգության ապահովման գործում:

Խոսքը վերաբերել է նաև «Կառույցային պարբերական համագործակցության» (PESCO) ուղղությանը: Ինչպես նշել է Լևան Իզորիան, Վրաստանը հետաքրքրությամբ է հետևում Եվրամիության ընդհանուր անվտանգությանը և պաշտպանության քաղաքականությունում զարգացած իրադարձություններին: