Լևան Իզորիան Բրյուսելում հանդիպելու է Ենս Ստոլտենբերգի և Ռոուզ Գոտեմոլերի հետ
Լևան Իզորիան Բրյուսելում հանդիպելու է Ենս Ստոլտենբերգի և Ռոուզ Գոտեմոլերի հետ

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ՆԱՏՕ-ի մինիստերիալի շրջանակներում հանդիպելու է հյուսիսատլանտյան դաշնիքի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգի և գլխավոր քարտուղար Ռոուզ Գոտեմոլերի հետ:

Քննարկման հիմնական թեմաներն են լինելու՝ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը, Վրաստանի դերը Սև ծովի տարածաշրջանի կայունության հաստատման մեջ, պաշտպանության տրանսֆորմացիայի գործընթացը և մարտին զորավարժությունների և գնահատման միասնական կենտրոնի հյուրընկալությամբ, ծրագրված ՆԱՏՕ-Վրաստան ուսուցումը NATO-GEO EXERCISE 2019, որի շրջանակներում ծրագրվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան:

Բացի այդ Լևան Իզորիան հանդիպումներ է ունենալու Լիտվայի, Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարների հետ:

Երկկողմ հանդիպում է կայանալու նաև ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կեյ Բեյլիի հետ:

Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, նախարար Լևան Իզորիայի ղեկավարությամբ, Բրյուսել է մեկնել փետրվարի 12-ին: Փետրվարի 13-14-ին Բրյուստելը հյուրընկալում է դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: