Լևան Իզորիան ԱՄՆ-ում հանդիպել է ադմիրալ Մանֆրեդ Նիլսոնին
Լևան Իզորիան ԱՄՆ-ում հանդիպել է ադմիրալ Մանֆրեդ Նիլսոնին

Պաշտպանության նախարար Լևան Իզորիան ԱՄՆ այցն սկսել է Նորֆոլքում, դաշնակիցների տրանսֆորմացիայի հրամանատարության  (ACT) շտաբակայանում: Պաշտպանության գերատեսչության պատվիրակությանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի տրանսֆորմացիայի միացյալ հրամանատարի տեղակալ, ադմիրալ Մանֆրեդ Նիլսոնը:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏօ-Վրաստան առկա համագործակցությունը և համատեղ ապագա ծրագրերը: Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի պաշտպանության ուժերի բարեփոխումների գործընթացում ունեցած առաջընթացը: Առանձնապես ընդգծվել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման դրական դինամիկան և ուսուցման զարգացման հետագա հեռանկարները:

ԱՄՆ այցի շրջանակներում Լևան Իզորիան արդեն հանդիպել է ԱՄՆ-ի 2-րդ նավատորմի հրամանատար Էնդրյու Լյուիսին և պատվիրակության անդամների հետ մասնակցել Նորքֆոլքի նավատորմի ռազմական ավիատարում նախատեսված շրջագայությանը: