Լևան Իզորիա - Աշնանը ԱՄՆ-ի հետ կնքվելու է պաշտպանության ոլորտում համագործակցության եռամյա շրջանակ պայմանագիր
Լևան Իզորիա - Աշնանը ԱՄՆ-ի հետ կնքվելու է պաշտպանության ոլորտում համագործակցության եռամյա շրջանակ պայմանագիր

ԱՄՆ այցի շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հանդիպել է քաղաքականության հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոն Ռուդին:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը երկու երկրների միջև քննարկվել են ռազմավարական համագործակցության հարցերը և ապագա ծրագրերը:

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման ուղիներին: Լևան Իզորիայի հայտարարությամբ, երկու երկրների միջև նման սերտ և ինստենսիվ համագործակցություն երեք չի եղել:

Խոսքը վերաբերել է Վրաստանի պաշտպանության պատրաստության ծրագրի և մարտական պատրաստվածության կենտրոնի զարգացման ապագա հեռանկարներին:

Պաշտպանության նախարարի հայտարարությամբ, աշնանը ԱՄՆ-ի հետ կնքվելու է պաշտպանության ոլորտում համագործակցության եռամյա շրջանակ պայմանագիր, որում կդրսևորվեն առաջնահերթ ուղղությունները և դրանով ԱՄՆ-ի հետ համագործակցությունն առավել կկայունանա պաշտպանության ոլորտում: