Լևան Գոգիչաիշվիլին ողջունել է Վրաստանի առաջին ալիքի որոշումը, հրաժարվել մոլուցքային խաղերը գովազդելուց
Լևան Գոգիչաիշվիլին ողջունել է Վրաստանի առաջին ալիքի որոշումը, հրաժարվել մոլուցքային խաղերը գովազդելուց

Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր, Լևան Գոգիչաիշվիլին ողջունում է Վրաստանի առաջին ալիքի որոշումը, որի համաձայն, 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի առաջին ալիքը այլևս չի գովազդելու մոլուցքային խաղերը:

«Ես անյամբ մի քանի անգամ դիմել եմ հանրային հեռարձակողին: Տրամաբանական էր, որ 62 միլիոն բյուջե ունենալու պայմաններում չկա  մահվան արդյունաբերությունը գովազդելու անհրաժեշտություն: Հեռարձակողը այս երկրում մեկ այլ չափորոշիչների հաստատող է: Ես շատ գոհ եմ այս որոշումից: Լավ կլինի եթե այս օրինակին հետևեն այլ ալիքները: Մենք կշարունակենք մեր արշավը, որպեսզի Վրաստանում նվազեցվի մահվան արդյունաբերության ժողովրդականացումը», – հայտարարել է Լևան Գոգիչաիաշվիլին:

Պատգամավորը գտնում է, որ այլ օրենսդիրները նույնպես կաջակցեն նրան այս հարցում, և կընդունվի համապատասխան օրենք: