Լևան Դավիթաշվիլի. Արտադրողի ընդլայնված պարտականության գործարկման բարեփոխումը մոտ է իրականացմանը
Լևան Դավիթաշվիլի. Արտադրողի ընդլայնված պարտականության գործարկման բարեփոխումը մոտ է իրականացմանը

Արտադրողի ընդլայնված պարտականության ներդնումն իրոք հրատապ հարց է և կարևոր բարեփոփում,- այսպես է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին պատասխանել հարցին, թե արտադրողների ընդլայնված պարտականության տեսանկյունից ինչու չի գործարկվում օրենքի արձանագրություն, որը վերաբերում է փաթեթավորման նյութերին:

Նախարարի խոսքով, սա կարևոր բարեփոխում է բնապահպանության և մնացորդների կառավարման տեսանկյունից և ոչ պակաս կարևոր՝ էկոնոմիկայի և բիզնեսի զարգացման առումով:

«Երբ խոսում ենք կանաչ էկոնոմիկայի և կայուն էկոնոմիկայի զարգացման մասին, կայուն տնտեսական զարգացումը ներառում է շրջանաձև էկոնոմիկայի տարրեր: Շրջանաձև էկոնոմիկայի խթանման ամենախոշոր փաթեթներից մեկը, հավանաբար, արտադրողի ընդլայնված պարտականության ներդնումն է: Քաղաքականություն, որն ընտրել է երկիրը, օրենսդրական մակարդակով կայացրել որոշում և այժմ ենթաօրենքային արձանագրությունների հերթն է: Փաստացի, բիզնեսի հետ համաձայնության գործընթացն ավարտված է: Օրենսդրական նախաձեռնությանը նախորդել են շատ ակտիվ բանակցություններ բիզնեսի հետ: Հաշվի են առնվել բիզնեսի բոլոր տեսակետները: Այս բարդ և պատմական բարեփոխումը շատ մոտ է իրականացմանը: Առաջիկա կառավարության նիստին մենք կներկայացնենք փաթեթը»,-հայտարարել է բնապահպանության նախարարը:

Նրա խոսքով, նախագիծը համաձայնեցված է նախարարությունների հետ, համապատասխանաբար, գործընթացը շուտով կզարգանա, որպեսզի հիմնական ուղղություններով, որոնք կապված են 4 մթերքի հետ, առաջիկայում ունենանք կառավարության որոշումը:

«Ինչ վերաբերում է փաթեթավորվող նյութերին, որը շատ յուրահատուկ է և բարդ, այս հարցով ընթանում են խորհրդակցություններ, այդ թվում՝ մունիցիպալիտետների հետ: Սա շատ կարևոր բարեփոխում է և կապված է այն ժամանակակից համակարգի հետ, որն ամենաարդյունավետն է Եվրոպայի երկրներում և աշխարհում, որը նկատի ունի կոնկրետ արտադրողի կողմից պլաստիկի փաթեթավորման նյութի հանձնման պարտականություն»,- հայտարարել է Լևան Դավիթաշվիլին: