Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է մշակել հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմներ. Սերգեյ Լավրով
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է մշակել հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմներ. Սերգեյ Լավրով

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է մշակել հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմներ,- այս մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում մեր պաշտպանության նախարարությունը, առաջին հերթին`մեր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ: Հուսով եմ, որ մոտ ապագայում նման մեխանիզմ կհամաձայնեցվի»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է «կողմերին աջակցել, որ համաձայնեցնեն հիմնական դրույթները, որոնք երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն կտան կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

Արտաքին գործերի նախարարը նշում է, որ մինչ այժմ ստացված փաստաթղթերը չեն կարողացել արմատապես փոխել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: