Լեռնային Աջարիայում ընտրական գործընթացը ընթանում է հանգիստ իրավիճակում
Լեռնային Աջարիայում ընտրական գործընթացը ընթանում է հանգիստ իրավիճակում

Լեռնային Աջարիայում ընտրական գործընթացը ընթանում է հանգիստ իրավիճակում: 30-րդ մեծամասնական ընտրատարածքում ընթանում է Վրաստանի խորհրդարանի և գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլը:

Խելվաչաուրիի, Քեդայի, Շուախևիի և Խուլոյի թիվ 30 մեծամասնական ընտրատարածք այցելած ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, դեղին` Աջարիայի գերագույն խորհրդի մեծամասնական ընտրությունների համար և վարդագույն `Վրաստանի խորհրդարանի մեծամասնական ընտրությունների համար:

Խորհրդարան ընկնելու համար պայքարում են «Վրացական երազանք»-ից Անզոր Բոլքվաձեն և «Միասնական ազգային շարժում»-ից Միշա Բոլքվաձեն:

Ինչ վերաբերում է Աջարիայի գերագույն խորհրդին, ապա առաջադրված են Փրիդոն Փուտկարազեն «Վրացական երազանք»-ից և Գիա Աբուլաձեն «Միասնական ազգային շարժում»-ից:

Ըստ թիվ 30 մեծամասնական ընտրատարածքի շրջանային ընտրական հանձնաժողովների ղեկավարների, մինչ այժմ իրենց մոտ բողոքներ չեն ներկայացվել: