Լեոնարդո Դա Վինչիի գործերի թվայնացումը Վրաստանի ազգային թանգարանում (ֆոտոշարք)
Լեոնարդո Դա Վինչիի գործերի թվայնացումը Վրաստանի ազգային թանգարանում (ֆոտոշարք)

Վրաստանի ազգային թանգարանը միանում է Լեոնարդո Դա Վինչիի մահվան 500 տարվան նվիրված միջոցառումների շարքին և ներկայացնում է մուլտիմեդիական կրթական «Լեոնարդո – Opera Omnia» նախագծին: Դիտողներին հնաարավորություն է տրվում, Լեոնարդո Դա Վինչիի գործերը դիտել թվայնացված:

Ազգային թանգարանում ցուցահանդեսը բացվել է այսօր: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 17 գործ:

Իտալիայի սահմաններից դուրս նման ցուցահանդես առաջին անգամ հնարավորություն է տրվում դիտել Թբիլիսիում:

Լեոնարդո Դա Վինչիի ցուցահանդեսը «Ռայ Քոմի»  (Rai.Com) նախագիծն է և ներկայացնում է Կարավաջոյի մուլտիմեդիական էքսպոզիցիայի նմանորինակը: Կարավաջոյի գործերի նման ցուցահանդեսը Թբիլիսիում տեղի է ունեցել 2017 թվականին:

Ցուցահանդեսի շարքը երկու երկրների տարբեր ինստիտուտների միջև սերտ համագործակցության արդյունքն է. Իտալիայի կողմից արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը, Վրաստանի կողմից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը և ազգային թանգարանը: