Լենտեխի-Մելե հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Լենտեխի-Մելե հատվածում արգելված է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի կմ 125-կմ 157 (Մելե-Լասդիլի) հատվածում արգելված է ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Նույն ճանապարհի կմ89-կմ125 (Լենտեխի-Մելե) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է հակասայթաքիչ շղթաների կիրառմամբ: