Լեհաստանում անց են կացվում նախագահական ընտրություններ
Լեհաստանում անց են կացվում նախագահական ընտրություններ

Այսօր Լեհաստանում անց են կացվում նախագահական ընտրություններ:

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին:

Նախագահության համար պայքարում է 11 թեկնածու, սակայն վերջին հարցումների համաձայն հաղթանակի իրական շանսը ունեն երկու թեկնածուները՝ գործող նախագահ Անջեյ Դուդան և Վարշավայի քաղաքապետ, Ռափալ Տշասկովգսկին:

Մոտ 30 միլիոն ընտրող սեփական կամքը կարող է արտահայտել ինչպես երկրում բացված մոտ 27 հազար ընտրատեղամասում, այնպես էլ փոստի միջոցով:

Կանխատեսվում է, որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողանա առաջին փուլում հավաքել ձայների 51 տոկոսը, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ տեղի է ունենալու երկրորդ փուլը:

Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով ժամը 21:00-ին, որից հետո կհայտարարվեն էքզիթփոլերի նախնական արդյունքները: