Լեհաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Լեհաստանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Լեհաստանում այսօր ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Միմյանց մրցակիցներն են գործող նախագահ՝ Անջեյ Դուդան և Վարշավայի քաղաքապետ Ռափալ Տշասկովսկին:

Ընտրությունների առաջին փուլում, որը տեղի էր ունեցել հունիսի 29-ին, գործող նախագահը հավաքել էր ձայների 43 տոկոսը, իսկ Տշասկովսկին 30,34 տոկոսը:

Ընտրությունների վերջնական արդյունքը Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է մինչև օգոստոսի 1-ը, իսկ էգզիթփոլների արդյունքը հայտնի կդառնա ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո: