Լեհաստանի նախագահը բոյկոտում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնությունը
Լեհաստանի նախագահը բոյկոտում է Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի առաջնությունը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան չի պատրաստվում մասնակցել, ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի ԱԱ 2018-ի բացման արարողությանը:

Այս հայտարարությունը արել է նախագահի վարչության ղեկավար, Կշիշտոփ Շերսկին:

Նրա խոսքերով, նախագահը այս որոշումը ընդունել է երեկ:

Լեհաստանի նախագահը Վլադիմիր Պուտինին չի շնորհավորել նաև նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: Տարածված լրատվությամբ, Դուդա գտնում է, որ այս պահին շնորհավորանքը անտեղի է: