Լեհաստանի դահուկային հանգստավայրում, պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ
Լեհաստանի դահուկային հանգստավայրում, պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ

Լեհաստանի դահուկային հանգստավայրում, բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը: Միջադեպի հետևանքով փլուզվել է եռահարկ տուն: Տեղում մոբիլիզացված է ավելի քան 100 փրկարար և 50 իրավապահ:

Ավերակների տակ հնարավոր է, մնացել է մի քանի անձ: Որոնողափրկարարական աշխատանքներին միացել է նաև ծանր տեխնիկան: