Լեհ ֆերմերները բողոքում են մթերքի ցածր գների դեմ
Լեհ ֆերմերները բողոքում են մթերքի ցածր գների դեմ

Վարշավայում լեհ ֆերմերները կազմակերպել են բողոքի ցույց: Ցուցարարները բողոքում են մթերքի ցածր գների դեմ: Նրանք ճանապարհի երթևեկելի մասում դրել են միս, խնձորներ և այրել են անիվներ:

Վարշավայի ոստիկանությունը կոչ է արել վարորդներին ձեռնպահ մնալ այդ փողոցում երթևեկելուց:

Իրավապահների խոսքերով ցույցը քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել: