Լեբրոնը բաց է թողնելու ապագա մի քանի հանդիպում
Լեբրոնը բաց է թողնելու ապագա մի քանի հանդիպում

Լեբրոն Ջեյմսը «Գոլդեն Սթեյթի» հետ, NBA-ի սուրբ ծննդյան հանդիպման երրորդ քառորդում վնասվածք է ստացել, որի պատճառով նրան չի հաջողվել շարունակել խաղալ: Բժիշկների կանխատեսմամբ, Լեբրոնը հրապարակ չի դուրս գա գալիք 3-4 խաղերում:

Հատկանշական է, որ Ջեյմսը NBA-ում անց կացրած 1248 հանդիպումից բաց է թողել միայն 71-ը, որը նշանակում է, որ «թագավորը» 94 % հանդիպումներում կանգնած է եղել իր թիմի կողքին: Լեբրոն Ջեյմսը ազգային լիգայի հանդիպումները բաց չի թողել 2017 թվականի ապրիլի 12-ից հետո: