Լավ կլիներ, պատասխանատու անձինք Ցխինվալում և Մոսկվայում դասեր քաղեին Բեռլինի պատից, անմարդկայնության վրա հիմնված սահմանները երկար չեն տևում. Հուբերտ Քնիշ
Լավ կլիներ, պատասխանատու անձինք Ցխինվալում և Մոսկվայում դասեր քաղեին Բեռլինի պատից, անմարդկայնության վրա հիմնված սահմանները երկար չեն տևում. Հուբերտ Քնիշ

Լավ կլիներ, պատասխանատու անձինք Ցխինվալում և Մոսկվայում դասեր քաղեին Բեռլինի պատից. Սահմանները, որոնք հիմնված են անմարդկայնության վրա, երկար չեն տևում,- այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան, Հուբերտ Քնիշը, մեկնաբանելով բռնազավթված տարածքում տեղաշարժման արգելքի հարցը:

Նրա խոսքով, բժշկական կարիքների համար վարչական սահմանը հատելու արգելքի դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս «բորդերիզացիայի» մարդասիրական հետևանքները:

«Վերջին օրերին մենք հաճախ ենք լսել, որ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները քաղաքացիներին արգելում են հատել վարչական գիծը նույնիսկ ծանր բժշկական դեպքերում: Այս դեպքում կրկին պարզ են դառնում այսպես կոչված «բորդերիզացիայի» հումանիտար հետևանքները: Լավ կլիներ, պատասխանատու անձինք Ցխինվալում և Մոսկվայում դասեր քաղեին Բեռլինի պատից. Սահմանները, որոնք հիմնված են անմարդկայնության վրա, երկար չեն տևում», – ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպանը:

Հարավային օսիայի ինքնամեկուսացման վերաբերյալ դեսպանի հայտարարությունը տարածել է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը: