Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կանչել են իրենց երկրում Ռուսաստանի դեսպաններին
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կանչել են իրենց երկրում Ռուսաստանի դեսպաններին

Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունները կանչել են իրենց երկրում Ռուսաստանի դեսպաններին:

Լիտվայում Ռուսաստանի դեսպանատան կողմից տարածված հաղորդագրության համաձայն, նախարարությունում հանդիպման ավարտից հետո դիվանագետը հանդես կգա մեկնաբանությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչություններ Ռուսաստանի դեսպաններին կանչելու պատճառները անհայտ են, սակայն տարածված լրատվությամբ այս որոշումը կապված է Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետների արտաքսման գործի հետ:

Պաշտոնական Լոնդոնը դիվանագետներին արտաքսել է, ռուս գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելուց հետո:

Եվրամիության գագաթնաժողովին, անդամ երկրները համերաշխություն են հայտնել Մեծ Բրիտանիային: