Լատվիայի կառավարությունը Վրաստանին է նվիրաբերել 83 070 դոզա «Pfizer» պատվաստանյութ
Լատվիայի կառավարությունը Վրաստանին է նվիրաբերել 83 070 դոզա «Pfizer» պատվաստանյութ

Լատվիայի կառավարությունը որպես նվիրատվություն Վրաստանին է փոխանցել 83 070 դոզա «Pfizer» պատվաստանյութ:

«Pfizer» պատվաստանյութը ճանաչված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Պատվաստման համար անհրաժեշտ 2 դոզան տրվում է 21-28 օրվա ընդմիջումներով: «Pfizer» պատվաստանյութը մշակվել է գերմանացի գործընկեր «Biontec» ընկերության հետ համատեղ:

«Pfizer» պատվաստանյութն արդեն կարող է տրվել. Քրոնիկ հիվանդություն ունեցող 12-15 տարեկան երեխաներին, 12-ից 15 տարեկան երեխաներին, օրինական ներկայացուցչի ողջամիտ պահանջով, որոնց արտասահման մեկնելու, սովորելու, բուժման կամ որևէ այլ նպատակով անհրաժեշտ է պատվաստում: Բացի այդ, Covid-19 ինակտիվացված պատվաստանյութերով (Sinovac, Sinopharm) պատվաստված անձինք կկարողանան պատվաստվել լրացուցիչ «Pfizer» պատվաստանյութով՝ հետևյալ կերպ. Երկու դեղաչափով պատվաստված անձան դեպքում, անձինք, որոնց ճամփորդության, ուսման, բուժման կամ այլ նպատակով արտասահման մեկնելու համար անհրաժեշտ է պատվաստվել, լրացուցիչ հնարավոր է պատվաստվել «Pfizer»-ի երկու դեղաչափով,
երկրորդ և լրացուցիչ առաջին դեղաչափերի միջև նվազագույն ընդմիջումը 28 օր է: Պատվաստվել ցանկանալու դեպքում վերոնշյալ անձինք պատվաստող հաստատություններին պետք է ներկայացնեն ճամփորդական տոմս / ամրագրում, հրավեր կամ գործուղման նամակ:

Թողնել մեկնաբանություն