Լատվիան կանգնած է Վրաստանի կողքին, բռնազավթման հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում. Լատվիայի նախագահ
Լատվիան կանգնած է Վրաստանի կողքին, բռնազավթման հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում. Լատվիայի նախագահ

Լատվիան կանգնած է Վրաստանի կողքին, բռնազավթման հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում և շարունակում է կիսել իր փորձը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին,- այս մասին Լատվիայի նախագահ Էգիլս Լեվիտսը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ:

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, կողմերը ուշադրությունը բևեռել են Վրաստանի և Լատվիայի միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ակտիվ համագործակցության վրա:

Վարչապետը Լատվիայի նախագահին շնորհակալություն է հայտնել՝ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման ճանապարհին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը զրուցել են նաև արևելյան գործընկերություն 2020 թվականի գագաթնաժողովի մասին: Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է նոր, հստակ տեսլական, թե ինչպես հետագայում զարգացնել համագործակցությունը Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև:

Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված ծանր իրավիճակին: Նախագահ Լևիտսը նշել է, որ Լատվիան շարունակելու է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:

Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, ներկա էին նաև Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և միջազգային հարցերով վարչապետի  խորհրդական Իրակլի Չիկովանին:

Թողնել մեկնաբանություն