Լաշա Խուցիշվիլի. Տնտեսության վերականգնումը սկսվեց սպասվածից արագ տեմպերով
Լաշա Խուցիշվիլի. Տնտեսության վերականգնումը սկսվեց սպասվածից արագ տեմպերով

Էկոնոմիկայի վերականգնման տեմպը ընթանում է ավելի արագ, քան սպասվում էր, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից,- այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին` մարտին տնտեսական աճը գնահատելիս:

«Սա իրականում առաջին դեպքն է համաճարակի սկզբից ի վեր, երբ տնտեսական աճում նկատվում է դրական դինամիկա: Աճը արտացոլվել է նաև ԱԱՀ վճարողների շրջանառության աճով, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ամսում գերազանցել է 20 տոկոսը: Կարևոր է, որ դրական դինամիկան շարունակվի արտահանման և ներմուծման ուղղությամբ, ինչը, ի վերջո, թույլ է տալիս մեզ ասել, որ սկսվել է տնտեսության վերականգնման գործընթացը: Կարծում եմ, ս անշրջելի գործընթաց է», – ասաց ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին: