Լաշա Դարսալիա. Վրացական կողմի դիրքորոշումն է, որ Դավիթ Գարեջիի տարածքում չպետք է անցկացվեն որևէ տիպի աշխատանքները, մինչև սահմանագծման հանձնաժողովները չավարտեն աշխատանքը
Լաշա Դարսալիա. Վրացական կողմի դիրքորոշումն է, որ Դավիթ Գարեջիի տարածքում չպետք է անցկացվեն որևէ տիպի աշխատանքները, մինչև սահմանագծման հանձնաժողովները չավարտեն աշխատանքը

Վրաստան-ադրբեջանի սահմանին կա մի քանի բարդ հատված, որի շուրջ ընթանում է աշխատանք: Այս փուլում որևէ հատվածի շուրջ որոշում դեռևս չի կայացվել,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վրաստանի պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Լաշա Դարսալիան:

Նրա խոսքով, սահմանի մեկ երրորդը պետք է համաձայնեցվի:

Լաշա Դարսալիան համարում է, որ Դավիթ Գարեջիի տարածքում չպետք է անցկացվեն որևէ տիպի աշխատանքները, մինչև սահմանագծման հանձնաժողովները չավարտեն աշխատանքը:

Նրա խոսքով, հանձնաժողովների հերթական նիստը կայանալու է Թբիլիսիում, մեկ ամսվա ընթացքում: