Լաշա Դարսալիա. Ռուսաստանի Դաշնությունը և նրա օկուպացնող ռեժիմները կիրառում են տարբեր գործընթացներ, որպեսզի ավելացնեն ճնշումը Վրաստանի իշխանության վրա
Լաշա Դարսալիա. Ռուսաստանի Դաշնությունը և նրա օկուպացնող ռեժիմները կիրառում են տարբեր գործընթացներ, որպեսզի ավելացնեն ճնշումը Վրաստանի իշխանության վրա

Ռուսաստանի Դաշնությունը և նրա օկուպացնող ռեժիմները տարբեր գործընթացները, այդ թվում՝ անօրեն սահմանազատման գործընթացը կիրառում են, որպեսզի ավելացնեն ճնշումը Վրաստանի և մեր իշխանության վրա,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան՝ Ցխինվալիի դե-ֆակտո իշխանության կողմից Ռուսաստանի խորհրդարանին դիմելու առնչությամբ:

«Պետք է ընդգծել, որ երբ խոսում ենք «Հարավային Օսեթիայի խորհրդարանի» մասին, եթե իրականում որևէ մեկը կրում է պատասխանատվություն այնտեղ առկա իրավիճակի շուրջ, դա Ռուսաստանի Դաշնությունն է:

Բոլոր գործընթացները, լինի դա անօրեն սահմանազատում կա որևէ այլ բան, ակնհայտորեն ծառայում են Վրաստանի իշխանության վրա ճնշման ավելացմանը»,- հայտարարել է Դարսալիան:

Օկուպացնող գոտու երկայնքով ստեղծված իրավիճակի առնչությամբ «Հարավային Օսեթիայի» դե ֆակտո իշխանությունը օգնության խնդրանքով դիմել էր Ռուսաստանի խորհրդարանին: