Լաշա Դարսալիա. Ռուսաստանը փորձում է համատեքստից դուրս նախադասություններն օգտագործել քարոզչական նպատակներով
Լաշա Դարսալիա. Ռուսաստանը փորձում է համատեքստից դուրս նախադասություններն օգտագործել քարոզչական նպատակներով

Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար, Ժնեւում Վրաստանի պատվիրակության ղեկավար Լաշա Դարսալիան գնահատում է Ժնևյան բանակցությունների վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Ըստ Լաշա Դարսալիայի, Ռուսաստանը շահարկում է այդ հարցը և կենտրոնանում է ստանդարտ գրառումների վրա, մինչդեռ ԵԱՀԿ համանախագահների կոմյունիկեում շեշտվում է Ռուսաստանի կողմից բանակցությունների խափանումը:

«Սա ռուսական պատվիրակության կողմից շահարկումներ է, սա սովորական, ստանդարտ գրառում է, որն ընդգծում է, որ ուղղակի ռազմական գործողություններ չկան: Ռուսաստանը միշտ փորձում է շահարկել՝ հանդես գալով տարբեր ենթատեքստերից դուրս նախադասություններով: Փաստացի, կոմյունիկեում նշվում են Ռուսաստանի ապակառուցողական գործողությունները և բոլոր բանակցությունների խափանումը, այդ թվում՝ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են փախստականների վերադարձը և հումանիտար իրավիճակի բարելավումը տեղում: Այս խնդիրները բարձրանալուն պես ռուսական պատվիրակությունը դադարեցնում է բանակցային գործընթացը, որը նշված է միջազգային գործընկերների փաստաթղթերում:

Նոր փաստ չէ, որ Ռուսաստանը փորձում է համատեքստից դուրս նախադասություններն օգտագործել քարոզչական նպատակներով», – հայտարարում է Լաշա Դարսալիան: