Լարված ընտրական պայքարից հետո Վրաստանը կատարել է ժողովրդավար ընտրություն
Լարված ընտրական պայքարից հետո Վրաստանը կատարել է ժողովրդավար ընտրություն

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սալոմե Զուրաբիշվիլուն շնորհավորել է Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն Գերմանիայի նախագահի և իր անունից ուղարկել է շնորհավորական նամակ:

«Լարված ընտրական պայքարից հետո Վրաստանը կատարել է ժողովրդավար ընտրություն: Սրտանց շնորհավորում եմ այս պատասխանատու պաշտոնին ընտրվելու առթիվ:

Գերմանիան և Վրաստանը պատմականորեն սերտ և բարեկամական են միմյանց հետ կապված: Մենք հիացած ենք այն կայուն կամքով, որի շնորհիվ ձեր երկիրը կառուցում է եվրոպական ապագա: Վստահ եմ, որ Վրաստանը Ձեր նախագահության ժամանակաշրջանում կհզորացնի զարգացումը ժողովրդավար և իրավական պետականության ուղղությամբ:

Այդ ճանապարհին Գերմանիան ձեր վստահելի և լավ գործընկերն է: Մաղթում եմ հաջողություն ձեր առջև ծառացած խնդիրների կատարման  գործում և ուրախ կլինեմ մոտ ապագայում հանդիպել Ձեզ»,- ասվում է նամակում: