Լարիի արժեզրկումը

Լարիի փոխարժեքն  այսօր էլ արժեզրկվեց: Վերջին մեկ օրվա ընթացքում գինը 2 թեթրիով ընկել է, իսկ 1 դոլարն արդեն կազմում է 2 լարի 77 թեթրի: Ապրիլ ամսին  գործընթացը մի փոքր կայունացավ, իսկ մայիսի սկզբին նորից սկսել է արժեքզրկվել: Նման անկում վերջին անգամ գրանցվել էր 2016 թվականին: Տնտեսական թիմը լարիի արժեզրկումը կապում է միջազգային իրավիճակի ՝ մասնավորապես՝  թուրքական  լիրայի արժեզրկման հետ: Սակայն այլ կերպ են կարծում ընդդիմադիրները: Դեռ հայտնի չէ, թե Ազգային բանկն այս ուղղությամբ ինչ քայլեր կձեռնարկի: