Լաոսում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուրից ավելը համարվում է անհետ կորած
Լաոսում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուրից ավելը համարվում է անհետ կորած

Լաոսի հարավ-արևելյան մասում, Ատապուի գավառում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, հարյուրից ավելը համարվում է անհետ կորած:

Ամբարտակի փլուզումը առաջացրել է ջրհեղեղ, որի հետևանքով հեղեղվել է վեց գյուղ: 6000 մարդուց ավելի մնացել է առանց տնի:

Դեռևս անհայտ է ամբարտակի փլուզման պատճառը: