Լագոդեխիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Լագոդեխիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Լագոդեխիի մունիցիպալիտետի Նինիգորի գյուղում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ երկուսը: Ականատեսների փոխանցմամբ, միմյանց են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Շտապ օգնության բրիգադը տուժածին փոխանցել է «Արքիմեդի» կլինիկա: Ավտովթարի հավանական պատճառ է դարձել գերազանցված արագությունը:

Տեղում գտնվում են ոստիկանությունը և փորձագետ-քրեագետներ: Ընթանում են քննչական գործողություններ: