Լադո Աբխազավան հաղթող է, հաղթել ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը. Միխեիլ Բատիաշվիլի
Լադո Աբխազավան հաղթող է, հաղթել ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը. Միխեիլ Բատիաշվիլի

Լադո Աբխազավան հաղթող է, հաղթել ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը,- այս մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հայտարարել է, ուսուցիչների գլոբալ պարգևատրման արարողության ավարտից հետո:

«Մեր երկիրը ունի Լադո Աբխազավային և հենց նրա պատճառով ես ունեմ հպարտության զգացում, ինչպես նաև համոզված եմ, որ այդ զգացմունքը ունի ողջ Վրաստանը:

Իհարկ է նա հաղթող է, հաղթող ենք նաև մենք բոլորս, բոլոր ուսուցիչները, ողջ Վրաստանը: Այսօր Լադոն բեմին կանգնած էր 179 երկրի 10 000 ներկայացուցչից ընտրված տասնյակի հետ միասին: Այստեղ գլոբալ մրցանակաբաշխության ժամանակ, սեփական եզակիությամբ  աշխարհին մեկ անգամ ևս ներկայացրել է Վրաստանը: Շնորհակալություն եմ հայտնում նրան ողջ Վրաստանի անունից և շնորհավորում այս հաջողության առթիվ»,-հայտարարել է Միխեիլ Բատիաշվիլին:

Դուբայում, կրթության և հմտությունների գլոբալ ֆորումին «գլոբալ թիչեր 2019»-ի հաղթող է դարձել կենիացի Պիտեր Տաբիչը:

Թողնել մեկնաբանություն