Լոնդոնում EBRD-ի կողմից կազմակերպված Outlook on Georgia 2017 կոնֆերանսի ժամանակ քննարկվելու է Անակլիայի նախագիծը
Լոնդոնում EBRD-ի կողմից կազմակերպված Outlook on Georgia 2017 կոնֆերանսի ժամանակ քննարկվելու է Անակլիայի նախագիծը

Անակլիայի նավահանգստի և Անակլիա քաղաքի նախագծերը քննարկվելու են Լոնդոնում EBRD-ի կողմից կազմակերպված Outlook on Georgia 2017 կոնֆերանսի ժամանակ:

Անակլիայի կոնսորցիումի լրատվությամբ կոնֆերանսը, որը համատեղ հյուրընկալում են Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը և  Emerging Europe-ը, ամբողջությամբ նվիրվում է Վրաստանի տնտեսական միջավայրի քննարկմանը:

Նրանց լրատվությամբ, կոնֆերանսի նպատակն է Վրաստանի ներդրումային ներուժի հետ ծանոթանալը:

«Անակլիա Սիթի» ընկերության գործադիր տնօրեն Քեթի Բոճորիշվիլին կոնֆերանսի խոսնակներից մեկն է, ով մանրամասն ներկայացնելու է Անակլիայի նախագիծի մասին լրատվություն:

Նշենք, որ Անակլիայի նավահանգստի շինարարությունը մեկնարկելու է 2017 թվականի դեկտեմբերի 20-ին: Ծրագրված է, որ նավահանգիստը առաջնային փուլում նավեր կընդունի 2021 թվականին, և դա լինելու է շինարարության առաջին փուլը:

Նախագծի ընդհանուր արժեքը 2,5 մլրդ. Ամն դոլար է: