Կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն. Գիորգի Կվիրիկաշվիլի
Կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն. Գիորգի Կվիրիկաշվիլի

Այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն»,-Այս մասին արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, իր և իշխող թիմի միջև որոշակի ուղղություններով գոյություն ունեն տարաձայնություններ:

«Ինչպես գիտեք, երեկ տեղի է ունեցել իշխող թիմի հանդիպումը, որից հետո արվել են հրապարակային հայտարարություններ: Որոշ հարցերի շուրջ իմ և իշխող թիմի միջև, ի հայտ են եկել որոշակի տարաձայնություններ: Կոնկրետ, խոսքը վերաբերել է իմ ղեկավարությամբ իրականացրած տնտեսական քաղաքականությանը: Վերջին ամիսների ընթացքում գոյություն ունեին մի շարք սկզբունքային հարցեր, որտեղ իմ և կուսակցության նախագահի միջև առաջացել են տարակարծիքներ: Սա սովորական գործընթաց է: 2012 թվականից հետո, ես չեմ խուսափել բանավեճից: Այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Ճեպազրույցի ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարություն է արել պաշտոնից հեռանալու կապակցությամբ: