Կուրտ Վոլքերը հեռացել է Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնից
Կուրտ Վոլքերը հեռացել է Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնից

Կուրտ Վոլքերը հեռացել է Մաքքեյնի ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնից:

Վոլքերն այդ կապակցությամբ արել է պարզաբանում և հայտարարել, որ ՈՒկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչության ուղղությամբ մամուլի վերջին ժամանակների ուշադրությունը, մեծ ռիսկեր է առաջացնում ինստիտուտի ձեռքբերումների և հաջողությունների համար: Նրա խոսքով, այդ կապակցությամբ նա որոշել է հեռանալ միջազգային առաջատարության ինստիտուտի գործադիր տնօրենի պաշտոնից և այդ մասին արդեն տեղեկացրել է Արիզոնայի համալսարանի նախագահին և Մաքքեյնի կնոջը:

Կուրտ Վոլքերը ՈՒկրաինայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնից հեռացել էր սեպտեմբերի վերջին: Ամերիկացի դիվանագետի ազգանունը շրջանառվում է ՈՒկրաինայում տեղի ունեցած սկանդալի մեջ: Հոկտեմբերի 9-ին Վոլքերը այցելելու է կոնգրես ցուցմունք տալու նպատակով: