Կտտանքների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախագահը դրական է գնահատել Վրաստանի պատժակատարողության հիմնարկներում գոյություն ունեցող իրավիճակը
Կտտանքների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախագահը դրական է գնահատել Վրաստանի պատժակատարողության հիմնարկներում գոյություն ունեցող իրավիճակը

Կտտանքների կանխարգելման եվրոպական կոմիտեի նախագահ, Միկոլա Գնատովսկին դրական է գնահատել Վրաստանի պատժակատարողության հիմնարկներում գոյություն ունեցող իրավիճակը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Միկոլա Գնատովսկին մամուլի հետ զրուցել է վերջերս կոմիտեի կողմից հրապարակած 28-րդ ամենամյա եզրահանգման մասին:

ՆԳՆ-ի լրատվությամբ, ձերբակալվածների ոստիկանական բաժանմունքներում տեղավորման կենտրոնացված համակարգի կապակցությամբ առաջադրված հարցին պատասխանելիս, Միկոլա Գնատովսկին հայտարարել է, որ հաշվետվություններում հաճախ չեն նշվում առանձին երկրների օրինակները, սակայն 2018 թվականի հաշվետվությունում Վրաստանը հիշատակված է, որը լուրջ փոփոխություններ է իրականացրել այդ ուղղությամբ: