Կշարունակվի ՝ «Ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում» գործողությունը. Ջուանշեր Բուրճուլաձե
Կշարունակվի ՝ «Ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում» գործողությունը. Ջուանշեր Բուրճուլաձե

Խորհրդարանական հանձնաժողովների առջև ելույթ ունենալու ժամանակ, պաշտպանության նախարարի թեկնածու Ջուանշեր Բուրճուլաձեն ուշադրությունը բևեռել է ՆԱՏՕ-ի հետ մերձեցման կարևորության ու համատեղելիության բարձրացման վրա:

Ջուանշեր Բուրճուլաձեի հայտարարությամբ, Վրաստանի պաշտպանական ուժերի մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ անշրջելի գործընթաց է, որն իրականացվում է միջազգային հավատարիմ գործընկերների աջակցությամբ. Իսկ 2020 թվականին հաստատված նոր էական փաթեթի պարտավորությունների կատարումը կապահովի Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը, կայունության ուժեղացումը և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացումը:

«Կշարունակվի ՝ «Ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում» գործողությունը: Այդ նպատակով մենք կշարունակենք արդյունավետորեն իրականացնել ՆԱՏՕ-Վրաստան նորացված էական փաթեթը: Նորացման գործընթացի արդյունքում ավարտվեց երկու նախաձեռնություն, նյութատեխնիկական ապահովման հնարավորություններ և ռազմավարական և գործառնական պլանավորում, և ավելացվեց երեք նոր նախաձեռնություն: Մենք հիմնել ենք ստանդարտացման և կոդավորման կառավարման նոր վարչություն, որը կապահովի ՆԱՏՕ-ի չափանիշների և ծածկագրերի ինտեգրումը», – ասել է Ջուանշեր Բուրճուլաձեն:

Բուրճուլաձեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ խոսել է նաև վրացի զինվորականների դերի մասին միջազգային զորավարժություններ անցկացնելու և համաշխարհային անվտանգության ապահովման գործում: Ինչպես նշել է պաշտպանության նախարարի թեկնածուն, Վրաստանը փորձում է հնարավորինս բավարարել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա դրված ֆինանսական պահանջները, համաձայն որոնց ռազմական ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ-ի երկու տոկոսը: Ջուանշեր Բուրճուլաձեն հույս հայտնեց, որ նոր վարչապետի և կառավարության աջակցությամբ այս քաղաքականությունը կիրականացվի: