Կշարունակեմ քայլել փողոցներով և կլինեմ իմ ժողովրդի կողքին, այնտեղ որտեղ անհրաժեշտ է. Սալոմե Զուրաբիշվիլի
Կշարունակեմ քայլել փողոցներով և կլինեմ իմ ժողովրդի կողքին, այնտեղ որտեղ անհրաժեշտ է. Սալոմե Զուրաբիշվիլի

Անհրաժեշտության դեպքում ես կքայլեմ և շատ ազատ կշրջեմ հասարակության հավաքատեղիներում,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, նա չի նկատում բնակչության կողմից իր հանդեպ անվստահություն և կշարունակի քայլել:

«Ես չեմ նկատել բնակչության անվստահությունը: Ես դուրս եմ գալիս փողոց, գնում եմ շրջաններ և հանդիպում մարդկանց հետ և ստանում մեծ դրական էներգիա: Ինձ համար չափանիշը, թե ինչպես է գնահատում բնակչությունը իմ աշխատանքը, դա մի քանի հոգու կողմից ելույթները չէ: Շատ կարևոր է, որ նախագահի և ժողովրդի միջև կապը չխզվի: Ես կշարունակեմ քայլել փողոցներով և կլինեմ իմ ժողովրդի կողքին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: