Կրթությունը լինելու է միակ երաշխիքը, որ միասնական ուժերով կհաղթահարենք երկրի առջև գոյություն ունեցող մարտահրավերները. Մամուկա Բախտաձե
Կրթությունը լինելու է միակ երաշխիքը, որ միասնական ուժերով կհաղթահարենք երկրի առջև գոյություն ունեցող մարտահրավերները. Մամուկա Բախտաձե

Մեր կրթության որակի ազգային կենտրոնը կդառնա եվրոպական որակի ռեեստրի անդամ և դա շատ մեծ հաղթանակ է֊, այս հայտարարությունը Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն արել է կրթության և գիտության նախարարությունում։

Ինչպես նշել է վարչապետը, եվրոպական որակի ռեեստրին անդամագրվելը նշանակում է, որ վրաց համալսարանները կլինեն եվրոպական կրթության որակի բազայում և նրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին։

Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել եվրոպացի ընկերներին և կրթության և գիտության նախարարության աշխատակիցներին։