Կրթության նախարարությունը որպես ուսուցիչ աշխատել ցանկացողների համար օգոստոսի վերջին կհայտարարի մրցույթ
Կրթության նախարարությունը որպես ուսուցիչ աշխատել ցանկացողների համար օգոստոսի վերջին կհայտարարի մրցույթ

Կրթության նախարարությունը որպես ուսուցիչ աշխատել ցանկացողների համար օգոստոսի վերջին կհայտարարի մրցույթ:

Ինչպես այսօրվա մամլո ասուլիսին հայտարարել է կրթության նախարարի տեղակալ Իրինա Աբուլաձեն, ուսուցիչ աշխատել ցանկացողները հայտարարված թափուր հաստիքները կարող են տեսնել www.pedagogi.ge կայքէջում:

«Կայքէջում ներբեռնվում են դպրոցների թափուր հաստիքները: Դպրոցը ժամերը պետք է բաշխեր դեռ ներքին ռեսուրսով, քանի որ դպրոցում ուսուցիչներն ունեն ժամեր ավելացնելու հնարավորություն: Այս որոշումն անձամբ կայացնում են դպրոցները, սակայն որտեղ կլինի թափուր հաստիք, այդ տեղեկությունը տնօրենները կտեղադրեն կոնկրետ կայքէջում: Մրցույթը հայտարարվելու է օգոստոսի վերջին»,- հայտարասրել է Աբուլաձեն: