Կրթության նախարարությունը հանրային դպրոցներին ապահովելու է՝ դիմակներով, ջերմաչափման սարքերով, դեզոբարիերներով և ախտահանիչ լուծույթներով
Կրթության նախարարությունը հանրային դպրոցներին ապահովելու է՝ դիմակներով, ջերմաչափման սարքերով, դեզոբարիերներով և ախտահանիչ լուծույթներով

Դպրոցներում կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, կրթության նախարարությունը նոր ուսումնական տարվա համար,  դպրոցներին ապահովելու է՝ դիմակներով, ջերմաչափման սարքերով, դեզոբարիերներով և ախտահանիչ լուծույթներով:

Ինչպես ասում են նախարարությունում, գործընթացը արդեն սկսվել է և նոր ուսումնական տարվա համար բոլոր դպրոցները հագեցած կլինեն նշված սանիտարա-հիգիենիկ հնարավորություններով:

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, նրանց համար ամենակարևոր խնդիրներից մեկը, աշակերտներին կրթական ռեսուրսներով ապահովումն է:

Կրթության նախարարությունը 2020-2021 ուսումնական տարվա համար «աշակերտներին և մանկավարժներին դասագրքերով ապահովելու» ծրագրի շրջանակներում, աշակերտներին բաժանելու է անվճար դասագրքեր: Դասագրքերի առաքումն ամբողջ Վրաստանում ընթանում է անխափան:

Կրթական և գիտական ​​ենթակառուցվածքների զարգացման գործակալությունը, կրթության նախարարության աջակցությամբ, ձեռք է բերել 3 732 020 դասագիրք (8 487 114 լարի), որը հատկացված է վրացալեզու դպրոցների ՝առաջին, յոթերրորդ, իններրորդ, տասներկուերրորդ և ոչ վրացալեզու դպրոցների առաջինից մինչև վեցերրորդ դասարանների համար:

Թողնել մեկնաբանություն