Կրթության նախարարություն - Վրաստանի գիտնականներն հետխորհրդային տարածքում առաջատարն են մեջբերման ինդեքսով
Կրթության նախարարություն - Վրաստանի գիտնականներն հետխորհրդային տարածքում առաջատարն են մեջբերման ինդեքսով

Աշխարհի ամենամեծ գիտական բազայի, «Web of Science» տվյալների համաձայն, հետխորհրդային երկրների թվում գիտության, հետազոտողների հրապարակումների մեջբերման ամենաբարձր ինդեքսն ունի Վրաստանը, որը Վրաստանի գիտության մեծ միջազգային հաջողությունն է և հաստատում է նրանց հետազոտությունների բարձր մակարդակը, գիտական աշխատությունների հրատապությունը և բարձր մրցունակությունը: Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության նախարարության մամլո ծառայությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, մեջբերման ինդեքսը – հետազոտողների գիտական արդյունավետության, հրատապության և ազդեցության գնահատականն է, որը հաշվվում է մի գիտնականի մեջբերվող աշխատանքների քանակի և այլ գիտնականների աշխատություններում նրա մեջբերումների քանակի ցուցանիշի վրա հենվելով: