Կրթության նախարարը նշանակել է նոր տեղակալի, քննությունների ազգային կենտրոնի և մի քանի գերատեսչության նոր ղեկավարների
Կրթության նախարարը նշանակել է նոր տեղակալի, քննությունների ազգային կենտրոնի և մի քանի գերատեսչության նոր ղեկավարների

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում իրականացվել են կադրային փոփոխություններ:

Մասնավորապես, կրթության նախարարի տեղակալ է նշանակվել Նաթիա Զեդգենիձե-Ջիշկարիանին, Շոթա Ռուսթավելու Վրաստանի ազգային գիտական հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Զվիադ Գաբիսոնիան, Մանկավարժնների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել Բերիկա Շուկակիձեն:

Դրա հետ մեկտեղ, կրթության որակի զարգացման կենտրոնի տնօրեն է նշանակվել Գիորգի Վաշակիձեն, իսկ Գնահատման և ազգային քննությունների կենտրոնի նախագահ՝ Սոփիո Գորգաձեն:

Կադրային փոփոխությունների առնչությամբ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին այսօր անցկացրել էր մամլո ասուլիս: