Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին անցել է ինքնամեկուսացման մեջ
Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին անցել է ինքնամեկուսացման մեջ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելին գտնվում է ինքնամեկուսացման մեջ,- այս մասին ասված է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարության մեջ:

«Կորոնավիրուսը հաստատվել է նրա ընտանիքի անդամի մոտ: Նախարարը «կովիդ 19»-ին բնորոշ ախտանիշներ չունի և իրեն լավ է զգում:

Միխեիլ Չխենկելին իր գործունեությունը կշարունակի հեռակա կարգով»,- հայտարարում են կրթության նախարարությունում: