Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ստեղծվելու է սփյուռքի վարչություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ստեղծվելու է սփյուռքի վարչություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ստեղծվելու է սփյուռքի վարչություն: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Միխեիլ Բատիաշվիլին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ Գերմանիա այցի շրջանակներում վրացական սփյուռքի հետ հանդիպմանը:

Նախարարի խոսքով, արտասահմանում գտնվող վրացիները երկրի ամենամեծ երկրպագուներն են և հենց նրանց համար նախարարությունում ստեղծվելու է սփյուռքի վարչություն:

«Սփյուռքի հետ առավել շատ հաղորդակցվելու համար նախարարությունում ստեղծվելու է սփյուռքի վարչություն, որը ձեզ հետ կլինի մշտական կապի մեջ և կստանա տեղեկություն ձեր կարիքների մասին»,- հայտարարել է Միխեիլ Բատիշավիլին:

Նախարարը վրացական սփյուռքի ներկայացուցիչներին խոստացել է, որ նրանք ապահովված կլինեն դասագրքերով, կբացվեն մշակութային կենտրոններ: