Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնին քննարկվում է Միխեիլ Բատիաշվիլու թեկնածությունը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնին քննարկվում է Միխեիլ Բատիաշվիլու թեկնածությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնին անվանվել է բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր Միխեիլ Բատիաշվիլու թեկնածությունը:

Առաջին ալիքի տեղեկությամբ, կառավարող թիմում Միխեիլ Բատիաշվիլին քննարկվում է որպես նախարարի թեկնածու:

Առաջին ալիքը փորձել է կապ հաստատել Բատիաշվիլու հետ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին: Ինչ վերաբերում է նախարարի տեղակալներին, խորհրդարանում գոյություն ունեցող տեղեկությամբ, կառավարությունում քննարկվող տարբերակներից է, որ նախարարի տեղակալները լինելու են բնագավառների համաձայն, գործող նախարարներ Միխեիլ Գիորգաձեն և Միխեիլ Չխենկելին:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն կառավարության նորացված կազմն անվանելու է հավանաբար հուլիսի 11-ին:

Օրենսդրական մարմինը կառավարության վստահություն հայտնելու գործընթացը կսկսի հուլիսի 12-ին և կավարտի հուլիսի 14-ին: