Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել  Բադրի Մաիսուրաձեն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել  Բադրի Մաիսուրաձեն

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել  Բադրի Մաիսուրաձեն,- այս մասին տեղեկություն է տարածում նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, Բադրի Մաիսուրաձեն 2016 թվականի նոյեմբերից մինչ օրս զբաղեցնում էր Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: 2019 թվականին նրա գլխավորությամբ Վրաստանում հիմնադրվեց Վերդիի փառատոնը:

Կրթության նախարարության տեղեկությամբ, Մաիսուրաձեն բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների հաղթող է:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալն էր Միխեիլ Գիորգաձեն, որը հուլիսի 5-ին հեռացել էր պաշտոնից: