Կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչները և գրողներն աջակցություն են հայտնել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն
Կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչները և գրողներն աջակցություն են հայտնել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն

Ազգային գրադարանում անցկացվել է օկուպացնող ռեժիմի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն աջակցող հանդիպում:

Հանդիպմանը կրոնական տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ ներկա են գտնվել գրողներ, բանաստեղծներ և հասարակական գործիչներ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Անդրկովկասի լատինական կարգի կաթոլիկ առաքելական վարչարար, եպիսկոպոս Ջուզեպպե Պազոտտոն: Եպիսկոպոսն աջակցություն է հայտնել Վաժա Գափրինդաշվիլու ընտանիքին և նշել, որ բժիշկը դարձել է ազատության համար պայքարի խորհրդանիշ:

Հանդիպմանը ներկա էր նաև Վիրահայոց թեմի հոգևորականը: