Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է վաճառել Մանչեսթերի իր առանձնատունը
Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է վաճառել Մանչեսթերի իր առանձնատունը

Տուրինի «Յուվենտուսի» ֆորվարդ Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է վաճառել Չեշիրիի կոմսությունում գտնվող իր տունը:

Պուրտուգալացին առանձնատունը Մանչեստերի մոտ գնել էր 2006 թվականին, երբ աշխատում էր «Մանչեստեր Յունայթեդում»: Այժմ, Ռոնալդում ցանկանում է ստանալ մոտ չորս միլիոն դոլլար:

Եռահարկ տանը կա հինգ ննջասենյակ, լողավազան, մարզադահլիճ և ընտանեկան կինոթատրոն: