Կրիշտիանո Ռոնալդուն գտնվում է կարանտինի մեջ
Կրիշտիանո Ռոնալդուն գտնվում է կարանտինի մեջ

Կրիշտիանո Ռոնալդուն այն բանից հետո, ինչ նրա թիմակից Դանիելե Ռուգանի մոտ հաստատվել է կորոնավարակ, գտնվում է կարանտինում։ Նա այլևս չի վերադարձել հյուսիսային Իտալիա և կարանտին է անցնում իր տանը, Մադեյրայում։

Ռոնալդուն հայրենիք էր ժամանել, մորը տեսակցելու նպատակով, ով օրեր առաջ ունեցել է կաթված։

Մարտի 8֊ին, Միլանի Ինտերի հետ խաղից առաջ, Ռոնալդուն և Ռուգանը իրար հետ են եղել Յուվենթուսի հանդերձարանում, իսկ խաղից հետո լուսանկարվել են։ Ակումբում հուսով են, որ վարակի տարաաածման մասշտաբները փոքր կլինեն, քանզի Ռուգանը չի մասնակցել հանդիպմանը և եղել է պահեստայինների աթոռին։