Կրեմլում հույս ունեն, որ բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու օրինական ձևով
Կրեմլում հույս ունեն, որ բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու օրինական ձևով

Կրեմլում հույս ունեն, որ բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված ընտրությունների երկրորդ փուլը անց է կացվելու օրինական ձևով:

«Մենք սպասում ենք երկրորդ փուլին և հուսով ենք, որ ընտրական գործընթացը կլինի օրինական», – այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Կրեմլը հետևում է բռնազավթված Աբխազիայում տեղի ունեցող ընտրություններին:

Բռնազավթված Աբխազիայում այսպես կոչված նախագահական ընտրություններն անց են կացվել օգոստոսի 25-ին: Նախագահության համար պայքարում էր իննը թեկնածուայդ թվում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան: Այսպես կոչված նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն, ոչ մի թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը: Տարածաշրջանում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, որտեղ միմյանց հետ մրցելու են այժմյան այսպես կոչված լիդեր, Ռաուլ Խաջիմբան և ընդիմադիր Ալխազ Կվիցինիան: